Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Ոչնչացնենք հեպատիտը»

«Վիրուսային հեպատիտները մեծ բեռ են համաշխարհային առողջապահության և տնտեսության վրա։ Հայաստանը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան մոտեցել է բավական լավ ցուցանիշներով։ Հայ և վրացի ժողովուրդների բարեկամության շնորհիվ մենք առաջին անգամ իրականացնում ենք հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման աննախադեպ ծրագիր»,- Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Նա ներկայացրել է, որ 2017թ. սկզբին ՀՀ կառավարության պատվիրակության Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակության բանակցությունների արդյունքում Վրաստանը Հայաստանին նվիրաբերել է ժամանակակից «Սովալդի» դեղը հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման համար։
ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանը լրագրողներին ներկայացրել է, որ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` շուրջ 250 մլն մարդ վարակված են քրոնիկ հեպատիտ Բ-ով, 180 մլն՝ հեպատիտ Ց-ով, տարեկան հայտնաբերվում է հեպատիտ Ց վարակի 3-4 մլն նոր դեպք:
Բանախոսն այնուհետև անդրադարձել է հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման ծրագրի մանրամասներին` շեշտելով, որ «Սովալդին» համարվում է ուղիղ ազդեցության ամենալավ հակավիրուսային դեղը։
Ծրագիրը հնարավորություն է հակավիրուսային բուժումը հեպատիտ Ց-ով վարակված տարբեր խավի հիվանդների համար մատչելի և հասանելի դարձնելու` կանխարգելելով հետագա բարդությունների զարգացումը այդ հիվանդներից մեծ մասի մոտ, լյարդի ցիրոզով հիվանդների մոտ ապահովելով վիրուսի բացակայությունը՝ դրանով իսկ լավացնելով կյանքի որակը և նվազեցնելով մահացության հավանականությունը։
Հասմիկ Ղազինյանը նաև նշել է, որ բուժվող հիվանդները գտնվում են խիստ հսկողության ներքո։ Արդյունքում, մեկամսյա բուժումից հետո 90% և ավելի հիվանդներն ազատվել են վիրուսից՝ գտնվելով շարունակական բուժման մեջ։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրել է, որ Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի յուրաքանչյուր դեպքի արագ արձագանքման, իրականացված կանխարգելիչ և կոնտակտավորների պատվաստումների շնորհիվ հիվանդացության ցուցանիշը 2016 թվականին 2009-ի համեմատ նվազել է 24 անգամ 2009թ. 624, 2016-ին` 24 դեպք): Իսկ 1999 թվականից մեր երկրում ներդրվել է հեպատիտ Բ-ի պատվաստում: Արդյունքում, մանկական բնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ` 140 անգամ նվազում։ 2017թ. մինչև 14 տարեկանների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել:
Վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականից գործադրել է ՀՀ-ում վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերահսկման և կանխարգելման նպատակային ծրագիր, որի արդյունքում 2016 թվականին 2008-ի համեմատ նկատվում է սուր վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազում` 3 անգամ 2008թ.՝ 111, 2016թ.` 37 դեպք):
Հավելենք, որ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա միջոցառումները կրում են «Ոչնչացնենք հեպատիտը» կարգախոսը` նպատակ ունենալով միավորել ԱՀԿ անդամ երկրների ջանքերը` նվազեցնելու հեպատիտի բեռը համաշխարհային առողջապահության վրա:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն